Ապրանքը վերադարձվում է վաճառողին ՀԱՅ ՏՈՐԳ-ի միջոցով:
Ո՞ր դեպքերում կարելի է վերադարձնել ապրանքը:
Ապրանքը կարելի է վերադարձվել վաճառողին միայն այն դեպքում, եթե ապրանքը թերի է:
Քանի օրվա ընթացքում կարելի է վերադարձնել թերի ապրանքը:
Թերի ապրանքները կարելի է վերադարձվել վաճառողին 15 օրացուցային օրվա ընթացքում:
Ինչպես վերադարձնել թերի ապրանքը:
1. Դուք պետք է հստակ լուսանկարեք ապրանքի թերի հատվածը 2-3 կողմից:
2. Ուղարկեք այդ լուսանկարները ՀԱՅ ՏՈՐԳ-ի աջակցման ծառայությանը:
3. ՀԱՅ ՏՈՐԳ-ի աջակցման ծառայությունը կկապվի վաճառողի հետ և կլուծի վերադարձի հարցը, ապա կտեղեկացնի ձեզ:
4. Խնդիրը լուծելուց հետո դուք թերի ապրանքն ուղարկում եք ՀԱՅ ՏՈՐԳ-ի պահեստ փոստով:
5. Հենց որ ապրանքը հասնի ՀԱՅ ՏՈՐԳ-ի պահեստ, մենք ձեր գումարը կվերադարձնենք 72 ժամվա ընթացքում:
Ո՞վ է վճարում վերադարձի բոլոր ծախսերը:
1. Եթե հաճախորդը ստացել է ապրանքը անվճար առաքմամբ, ապա վերադարձի բոլոր ծախսերը պահվում են հաճախորդից:
Ա. Հաճախորդը վճարում է փոստով ապրանքի առաքման համար ՀԱՅ ՏՈՐԳ-ի պահեստ:
Բ. Ապրանքը ՀԱՅ ՏՈՐԳ-ի պահեստից վաճառողին փոստով ուղարկելու արժեքը հանվում է հաճախորդին վերադարձվող գումարից:
Գները կարելի է տեսնել այստեղ՝ HAY POST կայքում
Ներհանրապետական փոստային առաքում →
Վաճառողները չեն ընդունում ապրանքի վերադարձ:
1. Եթե սխալվել եք ապրանքի չափսերում:
2. Եթե գույնը ձեզ դուր չի գալիս:
Ապրանքների ցանկը, որոնք չեն ընդունվում վերադարձի համար:
1. Բոլոր ապրանքները օծանելիքի և կոսմետիկայի բաժնից:
2. Բոլոր ապրանքները գեղեցկություն և առողջություն բաժնից:
Աջակցություն հաճախորդներին
Եթե չափի մեջ սխալվել եք, կամ ապրանքի գույնը ձեզ դուր չի եկել, կամ ապրանքի վրա կա աննշան թերություն և չեք ցանկանում վերադարձնել այն փոստային առաքման ծախսերի համար, ապա խորհուրդ ենք տալիս տեղադրել այդ ապրանքը ՀԱՅ ՏՈՐԳ-ի «Միջազգային հայտարարություններ» բաժնում և վաճառել։
Ուշադրություն! Կան վաճառողներ, ովքեր չեն ընդունում ապրանքների վերադարձը, քանի որ ապրանքն առաքում են երրորդ երկրի միջոցով: Հետևաբար, գնելիս ուշադիր կարդացեք այն վաճառողի վերադարձի պայմանները, որից գնում եք ապրանքը: Վերադարձի պայմանները գրված են յուրաքանչյուր ապրանքի նկարագրության էջում։