Գումարի վերադարձ

ՀԱՅ ՏՈՐԳ-ը կվերադարձնի ձեր գումարը, եթե առաքումից հետո 65 օրվա ընթացքում չստանաք ձեր պատվերը:

 

Ո՞ր դեպքերում է վերադարձվում գումարը:

 

1. Եթե ինչ-ինչ պատճառներով ծանրոցը կորել է և չի հասել հաճախորդին:
2. Եթե ապրանքը թերի է, և հաճախորդը այն վերադարձրել է վաճառողին:
3. Եթե հաճախորդը վճարել է ապրանքի համար, բայց վաճառողը հաճախորդին չի ուղարկել պատվերը:

 

Ով է վերադարձնում գումարը:

 

Գումարը վերադարձնում է հաճախորդին ՀԱՅ ՏՈՐԳ-ը:

 

Ինչու՞ է գումարի վերադարձը կատարվում 65 օր հետո:

 

65 օր հետո գումարի վերադարձը կատարվում է միայն այն դեպքում, եթե վաճառողը ուղարկել է ապրանքը, իսկ հաճախորդը չի ստացել: Լինում են դեպքեր, երբ ծանրոցը կորում է փոստային ծառայություններում, հետո գտնվում։ Հետևաբար, դուք պետք է համբերատար լինեք և սպասեք 65 օր, եթե ծանրոցը ուղարկվել է ձեզ:

 

Որտե՞ղ է վերադարձվում գումարը:

Գումարը վերադարձվում է հաճախորդին կամ էլեկտրոնային դրամապանակ կամ քարտին (որտեղ հաճախորդը նշում է):

 

Գնեք վստահորեն.  ՀԱՅ ՏՈՐԳ-ը ձեր երաշխիքն  է:
Ստացեք ձեր պատվիրած ապրանքը կամ վերադարձրեք ձեր գումարը: